Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Համակարգային հիվանդություններ

Ռևմատիզմ. բուսաբուժություն. blog.1in.am

Ռևմատիզմ. բուսաբուժություն. blog.1in.am

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռևմատիզմի և դրա բարդությունների դեպքում դեղորայքային բուժման համակցումը ժողովրդական միջոցների հետ լավ արդյունք է տալիս, ինչպես արտաքին օգտագործման ձևով, այնպես էլ տեղային (մերսում, քսուկներ):

 

Ներքին ընդունման միջոցներ

 

2 ճաշի գդալ ազնվամորու չորացրած պտուղների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 30 րոպե, քամել, ընդունել քնելուց առաջ, տաք վիճակում:

 

1 ճաշի գդալ հապալասի տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, կրակի վրա նորից հասցնել եռման, թերմոսի մեջ թրմել 1 ժամ, քամել: Թուրմն ընդունել 2 ճաշի գդալ, օրը երեք-չորս անգամ, ուտելուց առաջ:

 

1 լիտրանոց տարայի մեջ լցնել սպիտակ յասամանի ծաղիկներ, վրան ավելացնել այնքան օղի, որ տարան ծածկվի, 2 շաբաթ թրմել մութ տեղում պարբերաբար խառնելով, այնուհետև քամել: Թուրմն ընդունել 1 թեյի գդալ` կես սուրճի բաժակ ջրի մեջ լուծված, օրը մեկ-երկու անգամ, ուտելուց առաջ: Այդ թուրմով կարելի է տրորել նաև հիվանդ հոդերը, օրը 2-3 անգամ:

 

1 ճաշի գդալ սպիտակ ուռենու մանրացրած արմատների վրա ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, մարմանդ կրակի վրա եփել 5-7 րոպե, 1 ժամ թրմել, քամել և այնքան ջուր ավելացնել, որ բաժակը լցվի: Թուրմն ընդունել 1-2 ճաշի գդալ, օրը երկու-երեք անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

 

1 ճաշի գդալ չիչխանի չորացրած, մանրացրած տերևների վրա լցնել մեկ բաժակ եռացրած ջուր, թույլ կրակի վրա եփել 8-10 րոպե, 1 ժամ թրմել, ապա քամել և ավելացնել այնքան եռացրած ջուր մինչև հասնի նախկին ծավալին: Թուրմն ընդունել 0,5 բաժակ, օրը երկու անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

 

1 ճաշի գդալ փրփրուկի ծաղիկների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, 1 ժամ թրմել, քամել: Ընդունել 1/4 բաժակ, օրը երկու-երեք անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

 

Արտաքին ընդունման միջոցներ

 

Հավասար քանակությամբ խառնել գետասպունգ և սերուցքային կարագ: Քնելուց առաջ դրանով մերսել հիվանդ հատվածները:

Դափնետերևն աղալ սրճաղացով (մոտ 1 ճաշի գդալ) և խառնել 1,5 ճաշի գդալ կարագի հետ: Գիշերը դրանով մերսել հիվանդ հոդերը: Կամ էլ աղացած դափնետերևը խառնել զտված բուսական ձեթի հետ, մեկ շաբաթ թողնել մութ տեղում: Քսուքն օգտագործել հիվանդ հոդերը շփելու համար:

 

0,5 լ օղու մեջ լցնել մանրացրած կծու տաքդեղ, մութ տեղում թրմել 1 շաբաթ, քամել: Դրանով շփել հիվանդ հոդերը:

2 ճաշի գդալ գիհու մանրացրած պտուղների վրա լցնել 0,5 լ օղի, մեկ շաբաթ թրմել մութ տեղում, քամել: Դա նույնպես լավ արդյունք է տալիս հիվանդ հոդերը մերսելիս:

Սկզբնաղբյուր. blog.1in.am
Լուսանկարը. skarvit.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ